ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Ժողովուրդն աշխատի, «Գազպրոմ Արմենիան» ուտի

Ժողովուրդն աշխատի, «Գազպրոմ Արմենիան» ուտի
02.02.2016 | 00:59

Հայաստանում ինչ էլ ընկերության անունը դնես՝ «Հայռուսգազարդ», թե «Գազպրոմ Արմենիա», ով էլ լինի բաժնետերը, ընկերությունը յոթ «երգ» ունի, յոթն էլ, մեղմ ասած, սպառողների հաշվին հարստանալու մասին է։
2016-ի հունվարի 10-ից հետո ժողովուրդը կրկին «շոկի» մեջ է։ «Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին բնակարանները ջեռուցել ենք նույն աստիճանի վրա, սակայն տարբերությունն ահռելի է՝ 15-25 հազար դրամ։ Ես նոյեմբերին սպառած գազի դիմաց դեկտեմբերին վճարել եմ 35 հազար դրամ, իսկ դեկտեմբերի համար՝ 72 հազար, այն դեպքում, երբ ջեռուցման մակարդակը չեմ բարձրացրել։ Էս ի՞նչ խայտառակություն է։ «Գազպրոմի» ղեկավարությունը խիղճը սատանային է վաճառել ու մեզ դրած քամում է»,- բողոքում և շատ ավելի կոշտ արտահայտություններով եղածը բնութագրում են սպառողները։
Թե «Գազպրոմի» ղեկավարությունն ու աշխատակիցները իրենց խիղճն ում են վաճառել, իրենք կիմանան, սակայն այն, որ տարօրինակ կերպով սպառողները, առանց սպառման ծավալն ավելացնելու, տարբեր գումարներ են վճարում, կարող ենք փաստել և մենք։ Նոյեմբերին բնակարանը ջեռուցել ենք մինիմալի վրա և դեկտեմբերին վճարել ենք 25 հազար դրամ։ Դեկտեմբերի նույն մինիմալի համար հունվարին վճարել ենք 42 հազար դրամ։ Կասեք՝ չի՞ կարող պատահել։ Բայց տարբեր վարչական շրջաններ սպասարկող տեսուչները նույնպես փաստում են. «Չգիտենք ինչպես է դա ստացվել, սակայն բոլորը բողոքում են»։ Թե ինչպես է ստացվում, երևի գիտեն «Գազպրոմ Արմենիայում»՝ այս «քաղաքականությունը» մշակողները, որոնց «պրոֆեսիոնալիզմին» կնախանձեն ամենահմուտ աճպարարները։
Գուցե իրավացի են փորձագետները, որ, 10 տարուց ավելի է՝ պնդում են գազի ճնշման անհարկի բարձրացման մասին (նորություն չէ, որ գազի ճնշումն ուղղակիորեն ազդում է հաշվիչի ցուցմունքի վրա). որքան բարձրացվում է գազի ճնշումը, այնքան «չաղլիկանում» են ընկերության ղեկավարների գրպանները։ Պետության առջև ընկերությունը հանդես է գալիս որպես անփոխարինելի խոշոր հարկատու, և այս ամենը՝ հարկատուներիս հաշվին։
ՈՒրիշի հաշվին հարստանալն ու «բարի փերի» երևալը բարդ գործ չէ։ Եթե «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար իսկապես նշանակություն ունի բարի համբավը, ապա անհասկանալի է, թե ինչու գազի սակագինը սպառողների համար չի նվազում։ Այն դեպքում, երբ 2015-ին ՌԴ-ն ՀՀ-ի համար գազի գինը նվազեցրել է։ Անհասկանալի է նաև, թե ինչու մեր իշխանությունները, նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեն ուսումնասիրում այս հարցը և չեն անդրադառնում խնդրին։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ